News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կա օրենսդրական բաց, որն ի հայտ եկավ Արթուր Ղազինյանի առաջադրմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով իշխող խմբակցության Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխության նախագիծը, ըստ որի մեկ անգամ թեկնածու ներկայացնելու եւ չընտրվելուց հետո իրավասու խմբակցությունը պետք է նոր թեկնածու առաջադրի, իսկ նրա չընտրվելու դեպքում արդեն թեկնածու առաջադրելու հնարավորությունը կանցնի իշխող խմբակցությանը։

«Այդ բացն ամեն կերպ օգտագործվում է «Հայաստան» խմբակցության կողմից, և փորձ է արվում այդ գործընթացը վերածել քաղաքական շոուի։ Նույն կարգավորումը գործում է նաև հանձնաժողովի նախագահի դեպքում, որ մեկ անգամից ավելի առաջադրվելու և չընտրվելու դեպքում պետք է ներկայացնի նոր թեկնածուի, իսկ տեղակալի դեպքում գործ ունենք բացի հետ։ Եթե հանձնաժողովի նախագահի դեպքում այդ կարգավորումը գործում է, պետք է գործի նաև տեղեկալի դեպքում, որովհետև մենք հիմա բախվել ենք քաղաքական ճգնաժամի»,- նշեց նա։

Ալեքսանյանը բացառեց, որ փոփոխությունն արվում է, որպեսզի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ի վերջո, բաժին հասնի իշխանությանը։

«Նման տարբերակ չի կարող լինել առհասարակ, որովհետև թեկնածուի ներկայացումը ամեն դեպքում Դոնթի բանձևով պատկանում է «Հայաստան» խմբակցությանը»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյան։

Հարցին, թե «Հայաստան» խմբակցությունում կա՞ ցանկալի թեկնածու հանձնաժողովի տեղակալի պաշտոնի համար, Ալեքսանյան պատասխանեց.

«Ոչ, մենք չունենք ցանկալի թեկնածուներ, բայց մենք ունենք պակաս անցանկալի թեկնածուներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ