News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի հնագետները, որոնք ներկայացնում են Շանդունի համալսարանը, պեղումներ են կատարել ՉԺՀ-ի արեւելքում եւ բուսական նյութի մնացորդներով բաժակ են հայտնաբերել, որը պահպանվել է Պատերազմող թագավորությունների ժամանակներից (մ.թ.ա. 5-3-րդ դդ.):

«Հնագիտությունը եւ Չինաստանի մշակութային հուշարձանները» գիտական ​​հրապարակման համաձայն՝ խոսքն աշխարհի ամենահին թեյի բաժակի մասին է, հայտնում է Planet-today-ը։

Շանդուն նահանգում հայտնաբերված գտածոներն ապացուցում են, որ չինական թեյախմության մշակույթը գոյություն է ունեցել արդեն 2.4 հազար տարի առաջ, այսինքն՝ Պատերազմող թագավորությունների դարաշրջանի վաղ շրջանում: Չինացի հնագետների հայտնագործությունը խորացնում է թեյի պատմությունն ավելի քան երեք դարով, ինչը շատ կարեւոր է գիտության համար։

Ըստ հնագետների՝ նմուշները, որոնցում թեյի տերեւների հետքեր են պահպանվել, հաջողվել է գտնել գերեզմաններից, որոնք գոյություն ունեն Ցզոուչեն շրջանի տարածքում։ 2018 թվականի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում այստեղ գիտնականների խումբ է աշխատել՝ պրոֆեսոր Վան Ցինի գլխավորությամբ։ Հետազոտողները բազմաթիվ արտեֆակտներ են հայտնաբերել, սակայն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում չինական թեյի մշակույթի հնագույն հետքերը:

«Մեզ աներեւակայելի բախտ վիճակվեց գտնել մի բույսի մնացորդներ, որը, ինչպես պարզվել է մանրամասն վերլուծության արդյունքում, թեյ է: Օրգանական նյութերը սովորաբար այդքան երկար չեն պահպանվում, բայց կոնկրետ այս դեպքում իրենց դերն են խաղացել այն հատուկ պայմանները, որոնցում պահվել է հնագույն տարան»,- պատմել են հետազոտողները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ