News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով,  դպրոցում աշխատող վարորդի որդուն աշխատանքի է ընդունել որպես պահակ: 2008-2010թթ. ընկած ժամանակահատվածում տեղյակ լինելով վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, շահադիտական նպատակով՝ պահակի անվամբ ելքագրվող աշխատավարձի գումարները յուրացնելու և վատնելու դիտավորությամբ նույն դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով երկու փոխտնօրենների, ինչպես նաև հաշվապահի օժանդակությամբ՝ շարունակաբար յուրաքանչյուր ամիս կազմել, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ համարվող՝ աշխատավարձի կեղծ տեղեկագրեր և  վճարման ցուցակներ: Այնուհետև վարորդի որդու անվամբ ելքագրված խոշոր չափերով՝ 1.070.330 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները տնօրենն ու վարորդը հափշտակել են և հավասարաչափ բաշխել միմյանց միջև:

Բացի այդ,  հիշյալ դպրոցի վարորդը որդու փոխարեն ստորագրելով աշխատավարձի վճարման ցուցակներում և չստանալով դրանք՝ որդու անվամբ աշխատավարձի ստացման բանկային քարտը հանձնել է հաշվապահին, ով 2011-2018թթ. ընթացքում  կանխիկացրել և առանձնապես խոշոր չափերով՝ 5.105.669 ՀՀ դրամ գումարը փոխանցել է ՊՈԱԿ-ի տնօրենին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վարորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ փոխտնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ