News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը


«Ցորի» զորամասի զինծառայողները 44-օրյա պատերազմի ընթացքում շատ ուժեղ կռիվ են տվել Արա լեռում, մեծ վնաս են տվել ադրբեջանական կողմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցորի» զորամասի զոհված զինծառայողներից մեկի մորեղբայրը։

Նշենք, որ այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է տեղի ունենում։

«Մեր տանը նստած էինք քրոջս հետ, անձրեւ էր գալիս, ասաց՝ մեկ տարի երկու ամսվա մեջ առաջին անձրեւն է, որ հանգիստ եմ նայում։ Մինչեւ այդ որ անձրեւ էր գալիս, մտածում էր, որ երեխաները անձրեւի տակ են, ձյուն էր գալիս, մտածում էր՝ ձյան տակ են։ Ծնողները հույս էին պահում, որ երեխաները հնարավոր է՝ ողջ են, գերեվարված են։ 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա»,- պատմեց զոհված զինծառայողի հարազատը։

Նա պատմեց, թե ինչ կիսատ մնացած երազանքները է ունեցել զոհված զինծառայողը. «Սովորում էր բժշկականում, երբ մամայի հետ խոսում էր, ասում էր՝ երկու բան եմ ուզում անել, գամ տուն իմ ադյալով ծածկվեմ, նայեմ ձեզ եւ երկրորդն էլ՝ գնամ բժշկական ինստիտուտ»։

Նշենք, որ շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են նոյեմբեր ամսին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Պատիվ ունեմ». Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին
«Փաշինյանի բոլոր հայտարարությունները հիմնված են հենց այդ գործոնի վրա...
«Պատիվ ունեմ». նախարարը չի տիրապետում, թե 2021-ին ԶՈւ-ում ոչ մարտական կորուստները որքան են եղել
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ նիստում պարզվել է, որ պաշտպանության նախարարը, փաստորեն, չի տիրապետում․․․
5000 զոհերի ծնողների աչքերին նայելով՝ դուք պիտի որոշեք, թե որքան ամաչեք. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ին
Ցավում եմ, որ նույն սրտացավությամբ չեք խոսում Արցախում զոհերի մասին, ինչ...
«Մի ասա հոպ». Ադրբեջանը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքով» փորձնական գնացքների գործարկման մասին
Իրականում խոսքն Ադրբեջանի կողմից վերահսկվող Ջաբրայիլի շրջանի տարածքում 23 կիլոմետրանոց հատվածի կառուցման եւ փորձնական գնացքների գործարկման մասին է...
Ադրբեջանում տուրեր են սկսել դեպի օկուպացված Շուշի
Այսօր Բաքվից Շուշի է մեկնել առաջին մարդատար ավտոբուսը...
Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը կեսգիշերին…
Ֆոտոռեպորտաժներ