News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկը կազմվել է ԵԱՏՄ անդամ երկրների ազգային վիճակագրական կոմիտեների տրամադրած տվյալների հիման վրա։ Այս մասին դեկտեմբերի 3-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր-Սուլթան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան՝ հրապարակելով այդ ցուցակը։

Այդպես, եթե երեք եւ ավելի երկրներում այդ մասնագիտությունը պահանջված է եղել, այն անմիջապես ներառվել է ցանկում։

«Այսօր պահանջարկ ունեն առողջապահության ոլորտի աշխատակիցները, ինչը զարմանալի չէ կորոնավիրուսի համավարակից հետո։ Խոսքը, մասնավորապես, վարակաբանների, վերակենդանացման մասնագետների, անեսթեզիոլոգների, լաբորանտների, համաճարակաբանների, ընդհանուր պրակտիկայի բժիշկների մասին է։ Կրթության ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա հատկապես STEM ուղղությունների մասով։ Գրեթե բոլոր երկրները նշել են այս միտումը»,- պարզաբանել է Օմուրբեկովան:

Բացի այդ, պահանջված են նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Պահանջված ոլորտների թվում են նաեւ շինարարությունը, գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունը։

«Արդյունաբերության ոլորտում ամենապահանջվածը հանքարդյունաբերության եւ արտադրության ոլորտի մասնագետներն են։ Ամենաշատը պահանջված են ավտոմոբիլային տրանսպորտի, հանրային ծառայությունների, ծառայությունների, բնակարանային եւ կոմունալ ծառայությունների, շինարարության, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտների աշխատակիցները»,- ասել է ԵՏՀ դեպարտամենտի ղեկավարը։

Նա նաեւ հայտնել է, որ նշված ցուցակը կքննարկվի հանձնաժողովի կոլեգիայում։

«Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել այդ ոլորտների որակավորման պահանջները։ Աշխատաշուկան անքակտելիորեն կապված է մասնագիտական ​​ուսուցման եւ կրթության համակարգի հետ։ Հանձնաժողովի կայքում տեղադրված պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկն ուղեցույց է լինելու, որը կօգնի կողմնորոշվել նաեւ կրթական համակարգում, ընդգծել է Օմուրբեկովան:

Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած մարդ հեշտությամբ կարող է ծանոթանալ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ամբողջական ցանկին։ Այն հրապարակված է ԵՏՀ կայքում՝ Աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի բաժնում։
.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ