News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը և մաղթել արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար համագործակցել ստեղծված մարմնի հետ՝ առկա հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ