News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։

«Նշված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ հասարակության այն կարծիքին, թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», ասել է. «Եթե որեւէ մեկը (Հայաստանում) պատրաստվեր ինչ-որ բան հանձնել, ապա դրա համար կային մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Լավրովի պլանը»։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,-լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երեւակայության մեջ։ Նման մտացածին իրողություններին է պատկանում նաեւ «Լավրովի պլանը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ «հանձնվելու» մասին խոսք լինել չի կարող, քանի որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին է։

ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը։ 

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, «նախատեսվում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ երկու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարտադիր որոշմամբ»։

«Ծրագրի այլ տարրերի թվում էր՝ ԼՂ բնակչության՝ լիարժեք կենսագործունեության ապահովման իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակման վերացում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ կողմերի պարտավորությունների ընդունում, Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ լայնության հարցի լուծում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քարվաճառի եւ Լաչինի շրջանների վերադարձը»,-հիշեցրել են նախարարությունում։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, առաջարկները, որոնք բանակցությունների սեղանին էին մինչեւ 2020 թվականի աշուն, բառացիորեն ենթադրում էին հետեւյալը. ԼՂ իրավական կարգավիճակի վերջնական որոշում կողմերի համաձայնեցրած ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո  համազգային քվեարկություն, ԼՂ բնակչության ազատ  կամարտահայտություն՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան»,-հավելել են ԱԳՆ-ում։ 

«Միեւնույն ժամանակ, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, իսկ ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»,-նշել են ԱԳՆ-ում։


«Այդ առաջարկները, թեեւ հնարավոր չեղավ հասնել ամբողջական համաձայնության, չմերժվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»,- նշել են ԱԳՆ-ում։
«Փաստերը խոսուն են. բաց է թողնված խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, ընդ որում` ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից։
«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ հետեւություններ արեք»,- կոչ են արել ԱԳՆ-ում։

«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգանքով է մոտենում այլ երկրների հասարակական կարծիքին, նույնիսկ եթե համաձայն չեն դրա հետ։ Դա կրկնակի ճշմարիտ է, երբ խոսքը մեր դաշնակիցների եւ բարեկամների մասին է, որոնց պատկանում է Հայաստանը»,- նշել են նախարարությունից։

Նրանք հավելել են, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատարածության մեջ ակնհայտ կանխակալ դատողություններ են տարածվում, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են:

«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «հանձնման» մասին անհեթեթ» մտքերը, այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում՝ աջակցությունը 44-օրյա պատերազմի դադարեցմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, հաստատման կարիք չունեն»,- նշել են գերատեսչությունում։

«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին եւ ադրբեջանցիներին` շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ