News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վանո Սիրադեղյանի կարգի մարդու մասին ոտքի վրա հանպատրաստից խոսք ասելը, եթե կարողանում ես նրա արժեքը գնահատել, ճիշտ չի լինի, դա քո ուսումնասիրության արդյունք պետք լինի․ նա նորանկախ Հայաստանի ակունքներում կանգնած հզոր անհատականություն է եղել, տաղանդավոր գրող, քաղաքական լուրջ գործիչ ու պետական այր, վերջին հաշվով՝ տաղանդավոր մարդ՝ իր ապրած կյանքով, իր վերելքով ու, ցավոք, ողբերգությամբ։ Այս մասին պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ ՆԳՆ նախկին  նախարար Սուրեն Աբրահամյանը։

«Անկախ նրանից՝ Վանոյին կսիրեն, թե ոչ, ինչ կասեն կամ չեն ասի, ինքը տաղանդավոր մարդ էր, անհատականություն։ Ես շատ եմ ափսոսում, որ իր նման մարդը նման վախճան ունեցավ»,- նշեց Աբրահամյանը։

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, 75 տարեկան հասակում․ մահվան հանգամանքները հայտնի չեն։

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:

Տպել
Ամենաշատ