News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ին շնորհավորել է կուսակցության 20-ամյակի կապակցությամբ «Եդինայա Ռոսիա»-ի XX համագումարի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շնորհավորում եմ կուսակցության 20-ամյակի կապակցությամբ եւ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր անփոփոխ աջակցության համար: Մաղթում եմ հաջողություն եւ միայն առաջ գնալու ձգտում։ Միասին՝ հանուն Ռուսաստանի»,-ասել է Պուտինը։

«Եդինայա Ռոսիայի ստեղծումից ի վեր՝ նրա ուժեղ կողմը եղել է հայրենի երկրի համար պատասխանատվություն ստանձնելու, ժողովրդի համար աշխատելու կարողությունը: Կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ իր գործով բավարարում է այդ պահանջները՝ վճռական ներդրում ունենալ այն համակարգային ու երբեմն մահացու վտանգավոր ռիսկերի հաղթահարման գործում, որոնք 90-ականների եւ 2000-ականների սկզբին սպառնում էին ոչ միայն քաղաքացիների անվտանգությանը, այլեւ մեր Հայրենիքի գոյությանը»,-հավելել է Պուտինն՝ ընդգծելով, որ  կուսակցությունը 20 տարիների ընթացքում ամուր եւ հետեւողականորեն հայրենասիրական դիրքորոշում է դրսեւորել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ