
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կոչ է արել համաշխարհային տերություններին կոշտ դիրք զբաղեցնել Իրանի նկատմամբ այդ երկրի միջուկային ծրագիրը զսպելու ուղղությամբ բանակցությունների ժամանակ:
Վիեննայում բանակցությունները, որոնք ուղղված էին Իրանի միջուկային ծրագրի կրկնակի սահմանափակմանը, վերականգնվել են անցած շաբաթ ավելի քան հնգամսյա դադարից հետո:
«Ես կոչ եմ անում յուրաքանչյուր երկրին, որը բանակցություններ է վարում Իրանի հետ Վիեննայում, զբաղեցնել կոշտ դիրքորոշում եւ Իրանին հասկացնել, որ նա չի կարող միաժամանակ ուրան հարստացնել ու բանակցություններ վարել»,-ասել է Բենեթը: «Իրանը պետք է սկսի վճարել իր խախտումների համար»:
Իսրայելի հետախուզության ղեկավար Դեւիդ Բարնին ուղեւորվել է Վաշինգտոն շաբաթ ուշ երեկոյան, իսկ ՊՆ Բենի Գանցը կմեկնի հաջորդ շաբաթ: Ավելի վաղ ԱԳՆ Յաիր Լապիդը մեկնել էր Լոնդոն ու Փարիզ Իսրայելի եվրոպական դաշնակիցների հետ բանակցությունները քննարկելու համար: