News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ընկերությունը մշակում է օդանավակայանների ու այլ ծայրահեղ կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության միջոցներ անօդաչու թռչող սարքերի ոչ միտումնավոր հարձակումներից ու պատահական ներխուժումներից խուսափելու համար, հաղորդում է Axios-ը:

Դրոնները երկրին հետեւելու, ապրանքներ առաքելու եւ հասարակ հետազոտություններ կատարելու մատչելի եւ պարզ միջոցներ են, սակայն պետք է փնտրել մեթոդները, որոնք կկանխարգելեն դրանց հայտնվելն այնտեղ, որտեղ չպետք է լինեն:

Հոկտեմբերին հրապարակված հետախուզական փաստաթղթերը վկայում են, որ անցած տարի Փենսիլվանիայում ենթակայանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել է փորք անօդաչու սարք, որը գրանցել է էլեկտրացանցի դեմ անօդաչուի կիրառման առաջին դեպքը:

Դրոնները բազմիցս դիտարկվել են օդանավակայանների մերձակայքում, որտեղ դրանք կարող են խոչընդոտել թռիչքներին ու վայրէջքներին: 2018 թվականին այդպիսի միջադեպերից մեկի արդյունքում Լոնդոնի օդանավակայան Հաթվիքը փակվել է երկու օրով, իսկ հոկտեմբերին սաուդյան օդանավակայանի վրա անօդաչուի հարձակման հետեւաքնով վիրավորվել է 10 մարդ:

«Մեր օրերում դրոններն ամենապարզ միջոցն են անվտանգության համակարգը կոտրելու համար»,-ասում է դրոններից պաշտպանությամբ զբաղվող Dedrone ընկերության գործադիր տնօրենը:

Ընկերությունը հայտնաբերել է, որ ԱՄՆ-ում 2019-2020 թվականներին ինն ընտրված օբյեկտների նկատմամբ դրոնների չարտոնագրված մուտքն ավելացել է 2017 տոկոսով, եւ այդ թիվը գնալով մեծանում է:

Dedrone-ի պաշտպանության առաջին գծում են սենսորները, որոնք ունակ են որսալ դրոնների հետ կապի համար օգտագործվող ռադոիազդանշաններմ ու կառավարել դրանք ռադարների կամ վիզուալ պատկերների միջոցով:

Պետական կազմակերպությունների համար, որոնք պետք է պաշտպանեն կարեւոր ակտիվները, Dedrone-ն առաջարկում է սարքեր, որոնք ստեղծված են դրոնների օգտագործած հաճախականությունը ճնշելու համար, որոնք կարող են չեզոքացնել կամ անգամ հետ ուղարկել անօդաչուները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ