News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելում տղամարդը մեղադրվել է ոտնձգությունների մեջ նախկին վարչապետի տիկին Սառա Նեթանյահուին բռնաբարելու սպառնալիքներով թվիթի պատճառով, գրում է Times of Israel-ը:

Գիվաթաիմ կենտրոնական քաղաքի 55-ամյա բնակիչ Բոազ Դրորին մեղադրվել է թվիթ հրապարակելու մեջ, որը նա գրել է 2019 թվականին:

Իր թվիթում Դրորին, որն Թվիթերում ունի շուրջ 1000 հետեւորդ, նկարագրել է սեռական ակտ, որը նա կկատարեր, քանի որ «շատ հայրենասեր է»՝ փաստորեն սպառնալով բռնաբարել նախկին վարչապետի տիկնոջը հանուն ազգի: «Նկարագրված արարքում մեղադրյալը սեռական ոտնձգություն է թույլ տվել Սառա նեթանյահուի նկատմամբ՝ դիմելով նրան քամահրանքով, վիրավորելով նրա սեռն ու սեռականությունը»,-ասվում է մեղադրական եզրակացության մեջ: Թվիթը ստացել է 22 հավանում, 23 մեկնաբանություն եւ 8 ռեթվիթ:

2020 թվականի օգոստոսին՝ Դրորիի առաջին հարցաքննությունից հետո, այդ ժամանակ դեռեւս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բինյամին Նեթանյահուն դիմել էր գլխավոր դատախազին՝ մեղադրելով վերջինիս իր եւ իր ընտանիքի հասցեին արված սպառնալիքների «սկանդալային» արհամարհման մեջ եւ պնդելով, որ արդյունքում նա վտանգի է ենթարկում իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ