News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի թիվ 23/34 ընտրական տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:

NEWS.am-ի թղթակիցը ներկա է եղել հաշվարկին:

Ըստ այդմ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Մամիկոն Ասլանյան» դաշինք – 318 (43,7 տոկոս)

ՔՊ – 221 (30,4 տոկոս)

ՀԱՍԿ – 54 (7,4 տոկոս)

«Հայրենիք» - 36 (4,9 տոկոս)

«Լուսավոր Հայաստան» - 32 (4,4 տոկոս)

«Ապրելու երկիր» - 23 (3,1 տոկոս)

«Ալյանս» - 16 (2,2 տոկոս)

«Հանրապետություն» - 16 (2,2 տոկոս)

ԲՀԿ – 6 (0,8 տոկոս)

Հայաստանի կոմկուս – 6 (0,8 տոկոս)

Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:

Ընդհանուր առմամբ այս տեղամասում քվեարկությանը մասնակցել է 732 ընտրող:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ գործող իշխանության թեկնածուն բնակվում է հենց այս թաղամասում։

Նշենք, որ Վանաձորում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Ալյանս» կուսակցությունները, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիտական կուսակցությունը, ինչպես նաեւ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը:

Տպել
Ամենաշատ