News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ավելի քան 90 օրով Ռուսաստան ժամանած աշխատանքային միգրանտներին եւ օտարերկրյա քաղաքացիներին ցանկանում են կրկնակի մատնահետքերի հանձնման եւ լուսանկարահանման ուղարկել՝ դաջվածքներ անելուց կամ սպիները հեռացնելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ հրամանի նախագիծը:

Բացի այդ, միգրանտներին կարող է կրկին  պարտավորեցնել մատնահետք հանձնել վերջույթի, ձեռքի կամ մատի կորստի դեպքում:

«Օտարերկրյա քաղաքացիները ենթակա են մատնահետքերի գրանցման եւ մեկ անգամ լուսանկարվելու` բացառությամբ այն անձանց, որոնց դեպքում պարզվել է, որ արտաքին տեսքի զգալի ​​(մշտական) փոփոխություն է գրանցվել (սպիների, մաշկի արատների, դաջվածքների, օպերատիվ միջամտության արդյունքում արտաքին տեսքի փոփոխություն) կամ լուսանկարվելու պահից անցել է տասը տարի»,- նշված է փաստաթղթում։ 

Ազգանվան, անվան, հայրանվան, ծննդյան տարեթվի եւ վայրի, սեռի կամ քաղաքացիության փոփոխության, ինչպես նաեւ փաստաթղթում առկա տեղեկատվության` անձը հաստատելու ընթացքում ձեռք բերված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում նրանց կրկին կարող են պարտավորել լուսնկարվել եւ մատնահետք հանձնել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխատանքային միգրանտների եւ օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են ժամանում ավելի քան 90 օր ժամկետով, սահմանափակումներ են մտցվում պարտադիր լուսանկարման հասով։ Այդպես, միգրանտներին թույլ չեն տա ընթացակարգին մասնակցել գունավոր ոսպնյակներով, մգեցված ակնոցներով, համազգեստով եւ վերնազգեստով, շարֆերով կամ կզակի մի մասը ծածկող այլ իրերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ