News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում միասնաբար կձևավորեն տեղական իշխանություն:

Yerkir.am-ում հրապարակված է դաշինքների հայտարարության տեքստը.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին

2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և  տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։

«Ախուրյան» կուսակցությունների դաշինք      Արծրունի Իգիթյան  

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք    Կարեն Արշակյան»:

NEWS.am-ի հետ զրույցում «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Արշակյանը նշեց, որ չի կարող ասել, թե ով կլինի համայնքապետը․ «Այս պահին դեռ որոշված չէ, բայց, բնականաբար, համայնքապետը կլինի երկու ուժերից մեկի առաջին համարը»։

Կարեն Արշակյանի խոսքով՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ավագանիում կունենա 6 մանդատ, իսկ «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը՝ 8 մանդատ։

Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ