News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Հայաստանում այսօր դատաիրավական համակարգը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան 3 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, անգամ՝ 100 տարի առաջ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ այսօրվա քաղաքական իշխանությունը գենետիկ անհանդուժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ցանկացած ուժի հանդեպ։

«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր անարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել», - ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։

Միհրան Պողոսյանը նշեց, թե այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։ Ըստ փաստաբանի՝ այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, որոնք պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։

Նա ասաց, թե երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. տրամադրությունը բարձր էր. «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը», - ասաց Միհրան Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը
Այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. ժամը 05։00-ի...
Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր
Արաբկիրի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին ավազակությունը
Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի…
Ավտովթար՝ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին. «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ 20 մետր սահել ձորը
Մարտի 29-ին, ժամը 00:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման...
Երևանի Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ճանապարհին «Suzuki»-ն կողաշրջվել է
Մարտի 28-ին, ժամը 09:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրաձգություն Նեշվիլի քրիստոնեական դպրոցում․ զոհվել է երեք 9-ամյա դպրոցական եւ 3 մեծահասակ
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 28-ամյա Օդրի Հեյլն է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ