News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն չի հավաքել նաև Արմավիր մարզի Փարաքար համայնքում։ Այստեղ առավել մեծ թվով ձայներ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 49 %, Փարաքար համայնքի դեռևս գործող համայնքապետ Դավիթ Մինասյանի գլխավորած «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 24 %, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 27 %։

«Մենք հակված ենք կոալիցիա կազմել «Դավիթ Մինասյան» ուժի հետ՝ որպես ընդդիմադիր ուժ։ Եվ, բնակաբար, որպես առավել շատ ձայներ ստացած ուժ համայնքապետի թեկնածուն կլինի մեր ուժից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով՝ «Ապրելու երկիրը» ավագանու կազմում կունենա 10 անդամ։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ