News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես ակնկալում էի, որ հաղթանակը կլինի 56-57 տոկոսով, բայց մասնակցությունը ցածր եղավ, մեր գյուղերից շատերում մեր նախատեսվածից քիչ մարդ մասնակցեց, դրա համար էլ 46,7 տոկոս ստացանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թալին խոշորացված համայնքում համայնքապետի ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:

«Պատճառներից մեկը եղանակն էր, առավոտյան ձյուն եկավ»,-ասաց նա:

Հարցին, թե քանի որ 50 տոկոս չի հաջողվել հավաքել, արդյոք պետք է կոալիցիա  կազմի այլ ուժի հետ, Սափեյանը դրական պատասխան տվեց, սակայն հավելեց, որ դեռ այդ առումով որոշում չեն կայացրել:

Նշենք, որ Թալին համայնքում մրցակցում էր 4 ուժ՝ ՔՊժն, «Զարթոնք», «Մեր համայնքը» եւ «Հայք» կուսակցությունները: ՔՊ-ն այստեղ ստացել է 46,7 տոկոս ձայն: Համայնքապետ դառնալու համար ՔՊ-ն ստիպված է լինելու կոալիցիա կազմել այդ երեք ուժերից որեւէ մեկի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ