News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հնագիտական ​​համատեղ առաքելությունը Մինյա նահանգում միանգամից երկու հնագույն դամբարան է պեղել, որոնց ներսում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել։

Ինչպես հաղորդել է Ahram Online-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների նախարարության տվյալները, գտածոն արվել է հնագիտական ​​առաքելության կողմից, որին մասնակցել են Կահիրեի եւ Բարսելոնայի համալսարանների հետազոտողները: Երկու դամբարան, որոնց տարիքը գնահատվում է մոտ 2500 տարի, հայտնաբերվել են այսպես կոչված Վերին Եգիպտոսում՝ Էլ Բանաս հնագիտական ​​վայրում, գրել է «ՌԳ»-ն։

Ցավոք, դամբարաններից մեկը հնագույն ժամանակներում թալանվել է։ Սակայն կողոպտիչները ոչ բոլոր արժեքավոր արտեֆակտներն են տարել։ Այսպես, հաղորդվում է, որ առաջին դամբարանի մուտքի մոտ հայտնաբերվել են ոսկե լեզուներով մարդկային մնացորդներ։ Ներսում հայտնաբերվել է կրաքարից պատրաստված մեծ սարկոֆագ։ Դրա յուրահատկությունն այն է, որ այս գերեզմանի կափարիչը պատրաստված է մարդակերպ ձեւով՝ պատկերում է կնոջ կերպարանք։

Երկրորդ դամբարանը գտնվում է առաջինի կողքին, եւ այն չի վնասվել։ Հնագետներն առաջինն են բացել դրա մուտքը։ Պեղումների ղեկավար, Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Հասան Ամերի խոսքով՝ այս դամբարանում գտնվում էր նաեւ կրաքարե սարկոֆագ, որի կափարիչին մարդ էր պատկերված։

Հուղարկավորման խցիկում երկու որմնախորշեր են հայտնաբերվել, որոնցում կային թաղման իրեր՝ բազմաթիվ սափորներ եւ 402 կանաչ ֆայանս տեսակի արձանիկների, ամուլետների եւ ուլունքների մի ամբողջ հավաքածու։ Գիտնականների համար այս պահին ամենամեծ հետաքրքրությունը ոսկե լեզուներն են, որոնք արդեն ուղարկվել են լաբորատոր պայմաններում հետազոտության։

Էլ Բանասի տարածքում հնագիտական ​​առաքելություն է գործում 1992 թվականից։ Տարիների ընթացքում այնտեղ հայտնաբերվել են մի քանի արժեքավոր արտեֆակտներ։ Էլ Բանաս քաղաքը եղել է Վերին Եգիպտոսի մայրաքաղաքը։ Այն հայտնի է հունարեն տեքստերով պապիրուսներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ