News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կրկնել է իր կոչը Թուրքիային՝ հրաժարվել պատերազմի սպառնալիքներից (casus belli):

Նա ընդգծել է, որ Հունաստանի կառավարությունը բաց է իր հարեւանի հետ ազնիվ երկխոսության համար՝ միջազգային իրավունքի եւ ծովային իրավունքի համատեքստում մայրցամաքային շելֆի եւ բացառիկ տնտեսական գոտու շուրջ վեճի վերաբերյալ: Սակայն նա ընդգծել է, որ պատերազմի սպառնալիքից հրաժարվելը անհրաժեշտ նախապայման է, հայտնել է Athina984-ը։

«Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը, ամբողջովին խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, սպառնում է մեկ այլ երկրի պատերազմով, մինչդեռ Հունաստանն օգտվում է իր օրինական իրավունքից։ Դա պետք է բացառվի։ Պատերազմի սպառնալիքն անհնար է ընդունել որպես համակեցության տրամաբանություն։ Թուրքիան պետք է հասկանա, որ casus belli-ից հրաժարվելը բխում է նաեւ իր շահերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ