News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Անկարայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել ավելի քան 100 պաշտոնաթող ծովակալների դեմ, ովքեր աջակցում են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիային, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին։

Նրա խոսքով՝ մեղադրյալներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում, գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ծովակալները հանցավոր դավադրության մեջ են մտել սահմանադրական կարգի դեմ։

Ապրիլի սկզբին 104 պաշտոնաթող ծովակալներ նամակ էին հրապարակել, որում Մոնտրյոյի կոնվենցիան անվանել էին Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնել է իր ինքնիշխան իրավունքները Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների վրա: Նրանք նաեւ անընդունելի էին համարել պայմանագրի վերանայման շուրջ վեճերը՝ կապված Ստամբուլի ջրանցքի նախագծի հետ, որը կշրջանցի Բոսֆորը եւ Մարմարա ծովը կմիացնի Սեւ ծովի հետ։ Ավելի ուշ նամակը ստորագրած տասը ծովակալները ձերբակալվել էին։

Ստամբուլի ջրանցքը ենթադրում է Մարմարա ծովից Սեւ ծով տարեկան 85 հազար նավի անցման հնարավորություն։ Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ Դրա հետ կապված աշխատանքների արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար։ Ստամբուլի ջրանցքի վրա Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվի։

Մոնտրյոյի կոնվենցիան նախատեսում է խաղաղ ժամանակ նեղուցներով ռազմանավերի տոննաժի սահմանափակումներ, որոնք պարտավոր են պահպանել ոչ սեւծովյան երկրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ