News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իրանում ուրանի 90 տոկոս հարստացման մասին լուրերը բացարձակ սուտ են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, փոխանցում է Mehr-ը։

«Մենք լուրջ ենք տրամադրված լավ գործարք ձեռք բերելու հարցում: Ցանկացած գործարք պետք է լինի համապարփակ, որպեսզի մարդիկ զգան արդյունքները»,-Instagram-ի իր էջում գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։ «Այն, ինչ իրանական բանակցային խումբը գրավոր ներկայացրել է, լիովին համահունչ է Իրանի հետ միջուկային համաձայնագրին, եւ փաստաթղթերը որեւէ այլ պահանջ չեն պարունակում»,-ասել է նա։

Մեկնաբանելով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցները՝ Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Ես պարոն Բորելին ասացի, որ Իրանում ուրանի 90 տոկոս հարստացման մասին տեղեկությունները բացարձակ սուտ են»:

«Ակնկալվում է, որ մյուս կողմերը կմեկնեն Վիեննա՝ շարունակելու բանակցությունները հստակ առաջարկներով եւ պատասխաններով, ներառյալ՝ պատժամիջոցների վերացումը»,-հավելել է նա։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ»
Մենք չպետք է թույլ տանք Իրանին ընդլայնել իր միջուկային ներուժը․․․
Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի
Ելույթ ունենալով Կոնգրեսի անդամների առջեւ՝ Միլին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է՝ թույլ չտալու Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը․․․
Իրանի խորհրդարանում ներկայացվել է ԳՀՀԾ-ի շուրջ բանակցություններից երկրի դուրս գալու մասին օրինագիծը  
Խորհրդարանում է գտնվում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին օրինագիծը․․․
Պենտագոնում հայտարարել են, որ Իրանը մի քանի ամսում կարող է միջուկային զենք ստեղծել
Իրանը կարող է միջուկային զենքի նյութ արտադրել երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում ․․․
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը սկսի 60 տոկոսից ավելի հարստացնել ուրանը. Axios
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե Թեհրանը 60 տոկոսից ավելի հարստացնի ուրանը...
ԱՄՆ-ը եւ Իսրայելը պայմանավորվել են շարունակել վերացնել «Իրանից բխող սպառնալիքները»
Որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․․․
Ամենաշատ