
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները եւ մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկա է եղել Հաագայում դատական որոշումների հրապարակմանը։
«Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը եւ հուսով է, որ դրանք գործնականում կկատարվեն Ադրբեջանի եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- ընդգծել է նա։
#ICJ granted almost all the provisional measures requested by Armenia against Azerbaijan, and rejected the majority of Azerbaijan’s requested measures. #Armenia welcomes the orders and looks forward to their practical implementation by #Azerbaijan & its high ranking officials pic.twitter.com/i0HpSvdBNt
— Yeghishe K. (@YeghisheK) December 7, 2021