News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ

Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ և Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։

Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեիից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից և ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։

Ծափաթաղի հատվածում փլվածքն ուներ 400 մետր երկարություն, որի վերականգնման համար պետական միջոցներից հատկացվել էր 335 միլիոն դրամ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հուլիսից և ավարտվել հոկտեմբերի վերջերին։ Կատարվել է կողնակների հողային լիցք, շուրջ 2 հազար խորանարդ մետր գաբիոնային շարվածք, 400 գծամետր երկարությամբ և 3486 քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ։ Փլվածքի ամբողջ երկայնքով տեղադրվել է արգելապատնեշ։

Շինարարական աշխատանքները Շողակաթի հատվածում իրականացրել են «Արտաշես և Տաթևիկ», Ծափաթաղի հատվածում՝ «ՎՄՎ-Քամփնի» ընկերությունները։

Տպել