News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


Հարցս ԱԳ նախարարին էր ուղղված, քանի որ էստեղ չի, չեմ ուզում հարցս հնչեցնել, որպեսզի  կառավարության ղեկավարի ոչինչ չասող պատասխաննեը կրկին չլսեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանըւ:

Այդուհանդերձ, նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «ԱԺ գալուց առաջ հիշեք, որ գալիս եք այստեղ հաշվետվություն ներկայացնելու: Դուք իրավունք չունեք մեզ հետ խոսել այն տոնով, այն խոսույթով, որով գալիս, խոսում եք: Այդպես կարող եք խոսել ձեր խմբակցության պատգամավորների հետ»:

Այդ ընթացքում դահլիճից ինչ-որ ձայներ լսվեցին, ինչին նա արձագանքեց. «Երբ ես խոսում եմ, լռեք: Ես իրավունք ունեմ խոսելու, եւ դուք իրավունք չունեք ընդհատելու: Երկրորդ, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մենք ականատես ենք եղել բազմաթիվ փակ, գաղտնի պայմանավորվածությունների: Ըստ էության, էական էլ չի, դրանք բանավոր են, թե գրավոր: Դրանք կան եւ ունենալու են եւ իրավական, եւ բարոյական, եւ քաղաքական գնահատականներ դուք, աջ կողմում նստածներդ, եւ մարդիկ, որոնք սատարում են կառավարության ղեկավարին, բոլորդ պատասխան եք տալու»:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ