News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նիկարագուան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ եւ ՉԺՀ իշխանություններին ճանաչում է որպես Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակն է, որն օրինականորեն ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Նիկարագուայի Հանրապետության կառավարությունն այսօրվանից խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ եւ դադարեցնում ցանկացած շփում կամ պաշտոնական հարաբերություններ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգայի նախագահության առաջին շրջանում (1985-1990 թթ.) Մանագուան արդեն հրաժարվել էր Թեյբեյի հետ պաշտոնական հարաբերություններից՝ հօգուտ Պեկինի։ Սակայն հաջորդ նախագահի՝ Վիոլետա դե Չամորոյի իշխանության գալուց հետո երկիրը վերականգնեց հարաբերությունները։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Նիկարագուային Թայվանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշման համար։

«Առանց մանդատը, որն ընձեռնում են ազատ եւ արդար ընտրությունները, Օրտեգայի գործողությունները չեն կարող արտացոլել Նիկարագուայի բնակիչների կամքը, ովքեր շարունակում են պայքարել հանուն ժողովրդավարության եւ իրենց իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացման:

Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ դա Նիկարագուայի ժողովրդին զրկում է վստահելի գործընկերոջից իրենց ժողովրդավարական եւ տնտեսական աճում»,-գրավոր հայտարարության մեջ ասել է Պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը:

Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Նիկարագուայի որոշումը եւ այն անվանել «ճիշտ ընտրություն». «Նիկարագուայի կառավարությունը ճանաչում եւ պարտավորվում է խստորեն պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, խզել այսպես կոչված դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ, վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ եւ որեւէ հարաբերություն չզարգացնել Թայվանի հետ»,-ասվում է փաստաթղթում։ «Սա ճիշտ ընտրություն է, որը համապատասխանում է ներկայիս իրավիճակին եւ ժողովուրդների նկրտումներին։ Չինաստանը բարձր է գնահատում այս որոշումը»,-ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ