News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխությունն անկայունության, հակամարտությունների եւ ահաբեկչության սրող գործոն է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, փոխանցում է AP-ը։

Կլիմայի փոփոխության համար առավել խոցելի շրջանները «տուժում են նաեւ անապահովությունից, աղքատությունից, թույլ կառավարումից եւ ահաբեկչությունից»։ Գուտերիշը նշել է, որ երբ կլիմայական խանգարումները սահմանափակում են պետական ​​մարմինների՝ հանրային ծառայություններ մատուցելու հնարավորությունը, «դա իշխանությունների նկատմամբ անվստահություն է առաջացնում»:

«Եվ երբ կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդկանց ստիպում է կորցնել իրենց ունեցվածքը, պաշտպանության, եկամուտների եւ արդարության խոստումները, որոնց հետեւում երբեմն ահաբեկիչները թաքցնում են իրենց ծրագրերը, ավելի գրավիչ են դառնում»,-ասել է նա։  

Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ծայրահեղականները «օգտվել են ջրի սակավությունից եւ վերահսկողության տակ առել ջրային ենթակառուցվածքները՝ համայնքներին իրենց կամքը պարտադրելու համար»,-ասել է նա՝ մինչդեռ Սոմալիում ածուխի արտադրությունը ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորման համար եկամտի աղբյուր էր»: 

Գուտերիշն ասել է, որ «կլիմայի ազդեցությունը սրում է հակամարտությունները եւ խորացնում խոցելիությունը»՝ հավելելով, որ ՄԱԿ-ի խաղաղապահ կամ քաղաքական առաքելությունները տեղակայված են 15 երկրներից ութում, որոնք առավել վտանգված են կլիմայական ռիսկերից: 

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել ավելացնել ներդրումները՝ օգնելու զարգացող երկրներին հարմարվել կլիմայի փոփոխության ազդեցությանը՝ ասելով, որ զարգացած երկրները պետք է կատարեն իրենց խոստումը զարգացող երկրներին տարեկան առնվազն 100 միլիարդ դոլար տրամադրել կլիմայի փոփոխության միջոցառումների համար: Ակնկալվում է, որ մինչեւ 2030 թվականը այդ ծախսերը կկազմեն տարեկան 300 միլիարդ դոլար, ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ