News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց դեկտեմբերի 7-ին ընդունված որոշումը, որով արձանագրվեց ԱԺ տարբեր գումարումների ամենախայտառակ իրավիճակը, որը երբեւէ տեղի ունեցել էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Երեք պատգամավորներ, որոնք այս գումարման ԱԺ-ի որպես իսկապես ամենադաժան հանգամանքն է արձանագրվելու, մինչ օրս կալանավորված են, եւ բարձր դատարանը արձանագրեց, որ նշվածը եղել է ապօրինի: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ մեր խմբակցությունը ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի օրը, օգոստոսի 2-ին արձանագրել էր նշվածը որպես ապօրինի երեւույթ: Հղում էինք տվել Սահմանադրության ամենապարզ դրույթին՝ 96-րդ հոդվածին, որն անտեսվել էր: Հիշեցման կարգով 2021-ի հուլիսի 27-ին ես դեռեւս որպես փաստաբան, գրություն հասցեագրել էի գլխավոր դատախան Արթուր Դավթյանին այս խնդրի մասին: Վերջինս որեւէ միջոց չէր ձեռնարկել:

Կարող եմ վստահեցնել, որ այս իրավիճակը լուծվելու է, մեր ընկերները լինելու են անհապաղ ազատության մեջ, իսկ այս վարքագծի համար լինելու են հետեւանքներ»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Տպել
Ամենաշատ