News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2021թ. 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում դիտարկվող պարենային 12 ապրանքախմբից 11-ում գրանցվել է զգալի գնաճ: Այսպես, բանջարեղենի գինն աճել է 61.2%-ով, շաքարավազինը՝ 40.9%-ով, յուղերինն ու ճարպերինը՝ 30.0%-ով, ձուկը և ծովամթերքը թանկացել են 25.6%-ով, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 11.4%-ով, հրուշակեղենը՝ 10.3%-ով, միսը՝ 9.5%-ով, հացաբուլկեղենը և ձավարեղենը՝ 9.0%-ով, սուրճը, թեյը, կակաոն՝ 5.4%-ով, ոչ ալկոհոլային խմիչքները՝ 5.3%-ով, այլ սննդամթերքը՝ 3.5%-ով: Ընդ որում, հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճի պայմաններում դիտարկվող ժամանակաշրջանում հանրապետություն ներմուծված ցորենի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.2%-ով և կազմել 99.9 դրամ 1 կգ-ի համար: Գնանկում է դիտվել միրգ ապրանքախմբում՝ 8.1%։

2021թ. 3-րդ եռամսյակի հուլիս և սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում դիտվել է գնանկում, համապատասխանաբար` 0.5% և 0.1%, իսկ օգոստոսին դիտվել է 0.4% գնաճ: Նույն միտումն է դիտվել պարենամթերքի գների ինդեքսում. հուլիս և սեպտեմբեր ամիսներին պարենամթերքի գների ինդեքսը նվազել է, համապատասխանաբար՝ 1.2% և 0.5%-ով, իսկ օգոստոս ամսին աճել՝ 0.5%-ով։

Այս տարվա 3-րդ եռամսյակում արձանագրվել է գյուղատնտեսական ապրանք արտադրողների իրացման գների 7.0% աճ` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 2.8% գնանկման դիմաց: Գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների և մատուցվող ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 123.2%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 99.0%-ի դիմաց: Ընդ որում, դիտարկվող ժամանակահատվածում գնաճ է արձանագրվել գյուղատնտեսական արտադրության հետևյալ միջոցների և ծառայությունների գծով. անասնակերինը` 32.5%-ով, պարարտանյութերինը՝ 32.3%-ով, մեքենա-սարքավորումներ և պահեստամասերինը՝ 9.2%-ով, սերմացու և տնկիներինը՝ 4.1%-ով, գյուղատնտեսական ծառայություններինը՝ 1.8%-ով: Դրա հետ մեկտեղ, դիտարկվող ժամանակահատվածում 11.8%-ով նվազել են բույսերի պաշտպանության միջոցների (թունաքիմիկատներ), 0.5%-ով գյուղատնտեսական մանր գործիքների գնման գները։

Ստորև ներկայացված են հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գները 2016 – 2021թթ. կտրվածքով։

Հատկանշական է, որ 2021 թվականին 2018 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքը զգալի թանկացել է, մասնավորապես՝ ցորենը թանկացել է 31 դրամով, ոչխարի միսը՝ +555 դրամով, խոզի միսը՝ +378 դրամով, թռչնի միսը՝ +230 դրամով, կարտոֆիլը՝ +37 դրամով, գլուխ սոխը՝ +25 դրամով, կաղամբը՝ +202 դրամով, շաքարավազը՝ +77 դրամով, բուսական յուղը՝ +450 դրամով, կարագը՝ +509 դրամով և այլն։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ