News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մենք դեմ չենք ոչ խաղաղությանը, ոչ սահմանագծմանը, բայց այսօր դրա համար պայմանները գոյություն չունեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց ռազմավարական գործընկերոջ կողմից  ճնշումները ՀՀ նկատմամբ շարունակվում են և դա արտահայտվում է ոչ միայն հռետորաբանությամբ, հայատացությամբ, այլ նաև ՀՀ սահմաններին տիրող իրավիճակով. «Փաստացի իրենք  ներխուժել են մեր սահմաններ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներին են կանգնել ու վերահսկում են: Այսօրվա իշխանությունների կառավարման օրոք Հայաստանի տարածքում մի կետից մյուս կետը գնալու համար անցնում ենք Ադրբեջանի տարածքով: Սա մեզ համար անընդունելի է: Մենք մեր հայտարարության նախագծում նշել ենք ագրեսորին դատապարտելու անհրաժեշտությունը եւ նաեւ նշել այն կարմիր գծերը, որոնք պետք է պահպանել»,-ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Օհանյանը հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը որևէ կերպով չպետք է վնաս հասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին. «Ընդունելով խաղաղության պայմանները՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դա նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ճակատագրի վրա։

Մեր մյուս պնդումը այն է, որ արագ կերպով պետք է միջոցներ ձեռնարկել բանակի, ուժային կառույցների վերականգնման, վերազինման սահմանների ամրապնդման համար, մեր ռազմավարական գործընկերների հետ քաղաքականության հստակեցման ուղղությամբ»,- ընդգծեց Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ