News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարան չի անցնի Կիեւի կողմը, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ ռազմական գործողություններ սկսվեն, գրում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Ռուսաստանին դիմակայելու Թուրքիայի դժկամությունն արտացոլում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «մանեւրելու» արտաքին քաղաքականությունը։
Բացի այդ, ըստ Bloomberg-ի, նույնիսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ուկրաինական կողմի հետ ռազմական համագործակցության ուժեղացումը՝ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը Կիեւին վաճառելու տեսքով, չեն ազդի Ռուսաստանի հետ առճակատման մեջ չմտնելու որոշման վրա։

«Թուրքիան Ուկրաինայում իր քայլերը չի համաձայնեցնում Վաշինգտոնի հետ, այլ գործում է ինքնուրույն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- պարզաբանել է աղբյուրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ