News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 10-ին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եվրոպական երկրների հետ Մոսկվայի հետագա հարաբերությունների վերաբերյալ, գրում է «Իզվեստիա»-ն։

«Ռուսաստանը պետք է որոշի՝ ուզում է Եվրոպայի հետ, թե Եվրոպայի դեմ լինել»,- ասել է Մորավեցկին la Repubblica-ին տված հարցազրույցում։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն «ուսումնասիրում է թույլատրելիի սահմանները» եւ ցանկանում է «պառակտել Եվրոպան»։

«Զիջումների ժամանակն անցել է: Մենք պետք է կոշտ պատասխան տանք կոշտ քաղաքականությանը՝ կոշտ պատժամիջոցների տեսքով»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Բացի այդ, ըստ նրա, Արեւմուտքը չպետք է թուլություն դրսեւորի՝ համաձայնելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկմանը, որը «պետք է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի տիրապետության խորհրդանիշն ու գործիքը դառնար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ