Այսօր` դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները Հրազդան գետի ափին հայտնաբերել են մոտ 45-50 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։