News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, հանդիպում է ունեցել նաև Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մեր իրավունքների պաշտպանությունն առկա մարտահրավերների պայմաններում պահանջում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իրական միասնություն՝ առավել, քան երբևէ: Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է, որ իրական խնդիրները ու այդ խնդիրների իրական պատճառները հավուր պատշաճի ձևակերպենք. այս դեպքում թույլ չենք տա փաստերի և պատմության ձևախեղում և բոլոր ջանքերով մեկտեղված արդյունավետ կպայքարենք մեր իրավունքների համար» ,-ասել է նա հանդիպման ժամանակ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ