News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը  14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղալալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ոստիկաններն  ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են  40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի,  վաշտի հրամանատար  Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

Դեպքի  վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Տպել
Ամենաշատ