News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Դեսպան Թրեյսին ողջույնի խոսքով հանդես եկավ ընտրական գործընթացի հասանելիությանը նվիրված միջոցառմանը, որը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ գործակցելով, կազմակերպել էին Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Դեսպանը գովեստով արտահայտվեց հաշմանդամություն ունեցող ընտրողների քաղաքական մասնակցության համար առավել ներառական միջավայրի ձևավորման ուղղությամբ Հայաստանի առաջընթացի վերաբերյալ և կարևորեց հասանելիության հարցերի շուրջ իրազեկումը, քանի որ այդ ուղղությամբ դեռևս անելիք շատ կա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ