News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երբեւէ հայագիտության ու հայ եկեղեցու դեմ արշավ չի եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵՊՀ ռեկտոր ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե շարունակելո՞ւ է հայագիտության եւ հայ եկեղեցու դեմ արշավը, որն սկսել գործող իշխանությունը:

Դիտարկմանը, որ ժամանակին այս իշխանությունը հայտարարում էր, որ ԵՊՀ-ն Սերժ Սարգսյանի դուքյանն է, հիմա երբ Սուրեն Պապիկյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դուք էլ ռեկտորն եք, կարո՞ղ ենք ասել, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանն է. նա պատասխանեց. «Բուհը ապաքաղաքական տարածք է, ես քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»:

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն էր, նա ստացել է 19 կողմ եւ 5 դեմ ձայներ եւ ընտրվել ռեկտոր:

Տպել
Ամենաշատ