News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ABBYY Lingvo-ն շուտով կլինի նաեւ հայերենով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ABBYY ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձու Արամ Փախչանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ բառարանում հայերենի ներառումը ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի որոշման արդյունք է։

«Նրանց անհրաժեշտ է, որ իրենց ամբողջ  թղթաբանությունը ռուսերենից թարգմանվի ԱՊՀ բոլոր երկրների լեզուներով, ուստի պատվիրել են մեր ընկերությանը այդ գործով զբաղվել»,-ասաց Ա. Փախչանյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան բառարաններ կստեղծվեն ռուսերենից բոլոր ԱՊՀ երկրների լեզուներով, այդ թվում, հայերենով։

Ա. Փախչանյանը նշեց, որ իրենք արդեն նախապատրաստել են բառարանը՝  հայերենը ճիշտ ընկալելու, բառաձեւերը ճանաչելու եւ շեշտադրությունը հասկանալու համար։

«Հուսով եմ, ռուսերենից հայերեն եւ հակառակ թարգմանությունը բառարանում կլինի մինչեւ տարեվերջ»,-ասաց Ա. Փախչանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ