News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

Բոլոր առումներով բարդ տարի հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Այդ հարցում, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերներ կազմակերպությունները հնարավորին աջակցել են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնացել է ուշադրության կենտրոնում:

Ընթացիկ տարում, միայն Արարատի մարզում աջակցություն է ստացել Արցախից  տեղահանված հինգ ընտանիք: Ջրահովիտում բնակություն հաստատած Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է:

«1998 թվականից ապրել ենք Արցախի Քաշաթաղի շրջանում: Պատերազմի ժամանակ երեխաներիս հետ տեղափոխվեցի, իսկ ամուսինս մնաց առաջնագծում: Պատերազմի ավարտից հետո, երբ հասկացանք, որ այլևս գնալու տեղ չունենք, որոշեցինք հիմնավորվել այս գյուղում: Փոքր խնայողություն ունեինք, հող գնեցինք, սակայն հույս չունեինք, որ կկարողանանք շինարարություն սկսել ու առավել ևս՝ ավարտել այն: Այսօր այնքան երջանիկ ենք, որ արդեն ավարտուն հարկի տակ կարող ենք հյուրընկալել մեզ աջակցողներին, ում օգնությամբ այս հրաշքն իրական դարձավ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Գայանեն:

Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:

«Երբ գալիս է տարին ամփոփելու ժամանակը, մեր գործընկերների հետ հետադարձ հայացքով փորձում ենք գնահատել համատեղ իրականացրած աշխատանքը: Մեզ համար այդ արդյունքն արտահայտվում է թվերով և մարդկային ճակատագրերով: Առաջինը կարևոր է մեր կատարած ներդրումների շահավետությունը գնահատելու համար: Առավել կարևոր է մեր հայրենակիցների աչքերում վերականգնված հավատն ու հույսերը տեսնելը: Դա է բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ մեր տասնամյա համագործակցության իրական գնահատականը: Շարունակելու ենք մեր համատեղ ծրագրերը՝ լուսավոր կյանքի հավատը այլ ընտանիքների ևս փոխանցելու համար: Ամանորին ընդառաջ, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ բոլորին մաղթելով բարօրություն և ամուր տանիք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի լրացավ Վիվա-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցության տասնամյակը, որի ընթացքում ծրագրի շրջանակում բնակարանաշինության խնդիր է լուծվել 391 ընտանիքի համար: Շատերի հետ ենք կիսել ուրախությունը և դեռ շատ ընտանիքների կայցելենք գալիք տարում: Վիվա-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին, ինչի համար մեր բոլոր ընտանիքների անունից երախտագիտություն եմ հայտնում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել  87 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս (ֆոտո)
Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս...
Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել (ֆոտո)
‹‹Երկար տարիների երազանքը վերջապես իրականություն է դարձել. վերջապես հանգստություն ենք ձեռք բերել...
Հողաշեն պատերից՝ քարաշեն նորակառույց (ֆոտո)
Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է...
«Smart Kids». ուսուցողական և ժամանցային վեբ-հավելված` երեխաների համար
Բաժանորդագրվի՛ր «Smart Kids» ծառայությանը և ստացիր մեկանգամյա փորձնական հնարավորություն...
Կողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել. Վիվա-ՄՏՍ (ֆոտո)
2020թթ.-ի ընթացքում, Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ...
Սահմանապահ Բերդավանում էներգախնայող համակարգի հերթական հատվածն է գործարկվել (ֆոտո)
Մինչև 2019 թվականը, գործընկերները տեղադրել են 325 LED-լուսարձակ...
Ամենաշատ