News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի շուրջ 30 ընդդիմադիր լրագրողները բողոքում են մեդիայի մասին ռեպրեսիվ օրենքի դեմ։ Նրանք բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի շենքի դիմաց։

Ըստ Turan-ի՝ նրանք դժգոհություն են հայտնել «Մեդիայի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը սահմանափակում է մամուլի իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել առ այն, որ խորհրդարանը անտեսում է օրինագծում փոփոխություններ կատարելու լրագրողական համայնքի կոչերն ու պահանջները։ «Մենք դեմ ենք ռեակցիոն օրենքին», «Մամուլն ազատ է», «Վերցրու գրանցամատյանն ու հեռացիր», վանկարկել են նրանք։

Լրագրողները բանաձեւ են կարդացել, որով պատգամավորներից պահանջել են հաշվի առնել լրագրողական հանրության կարծիքը եւ անհրաժեշտ լրացումներ կատարել օրինագծում։ «Այս օրենքը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Եթե ​​մեր կարծիքը հաշվի չառնվի՝ լրագրողները կանտեսեն այս ռեակցիոն օրենքը»,- ասվում է բանաձեւում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ