News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Շատ կարեւոր է, որ մեր հասարակությունը բլինչիկից եւ տոլմայից զատ, նաեւ կան մարդիկ, որոնք շարունակում են այս իշխանությունների կողմից հետապնդվել իրենց հայրենասիրության, քաղաքական հայացքների, ազատամտության եւ ստեղծված իրավիճակի հետ չհամաձայնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այդ մարդկանցից ամենանշանայինը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն է. «Ժամանակը Հայաստանում կանգ է առել 2020-ի նոյեմբերի 9-ին, քանի որ մեր վերջին անհետ կորած զինվորը չի վերադարձել, վերջին ռազմագերին չի վերադարձել, վերջին զոհվածի արյունը չի թաղվել Եռաբլուրում, եւ չի պատժվել այս ամենի մեղավորը: Սա անարդեար է եւ քանի դեռ նման անարդարություն կա, նշել Նոր տարին այնքան էլ բարոյական չէ այդ մարդկանց նկատմամբ:

Աշոտ Մինասյանը մենակ չէ, իր հետ ազատազրկված են Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Գառնիկ Իսագուլյանը, Արամ Մկրտչյանը, Նարեկ Մանթաշյանը, էլի բազմաթիվ մարդիկ, որոնց համար Հայաստանը չի վարտվել նոյեմբերի 9-ին, նրանք ունեն տեսլական, որը Հայաստանն առանց Նիկոլ է: Որքան այս մարդը փորձում է մեզ ծախել աշխարհին լիկվիդացիոն գներով, ծախել Արցախը, «Եռաբլուրը», այս մարդիկ վտանգ են բոլորիս համար»,-հայտարարեց Աշոտյանը՝ հավելելով, որ եթե 2022-ին մոռնանք մեզ հետ կատարվածը, ապա 2023-ին կարող է Ամանորը նշենք ոչ թե Ձմեռ պապի հետ, այլ Նոել բաբայի հետ, ինչպես Թուրքիայում են նշում:

Աշոտյանի խոսքով, այստեղ չկա ոչ իրավաբանություն, ոչ իրավունք, ոչ արդարություն, ոչ օրենքի գերակայություն. «Կա  անհնազանդներին պատժելու եւ դրա միջոցով մյուսներին վախեցնելու ստոր, թուրքաբարո գործելաոճ: Դա չի անցնելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։

Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։

Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ