News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:

Նախագահը նախ շրջել է տարիքային տարբեր խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են Երևանի և մարզերի 400-ից ավելի շախմատիստ-շախմատիստուհի: Ապա նա եղել է շրջանային մրցաշարի  դահլիճում, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի 10 շախմատիստ պայքարում են գլխավոր մրցանակի, ինչպես նաև միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ