News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կոլումբիական համալսարանի գիտնականները տեղեկացրել են երկրորդ գերլուսնի հայտնաբերման մասին, որը պտտվում է Յուպիտերի չափի էկզոմոլորակի շուրջը։ Այս մասին ասվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «ЛентаРу»-ն։

Հսկայական էկզոլուսինը պտտվում է Կեպլեր 1708b մոլորակի շուրջը, որը գտնվում է Երկրից 5500 լուսնային տարի հեռավորության վրա, Կարապի եւ Քնարի համաստեղությունների ուղղությամբ։ Այն մոտավորապես մեկ երրորդով փոքր է Նեպտունի արբանյակից, որը հայտնաբերել էր գիտնականների թիմը մեկ այլ գազային հսկայի՝ Կեպլեր 1625b-ի ուղեծրում։

Երկու էկզոլուսինները, հավանաբար, կազմված են գազից, որը պահվում է ձգողականությամբ։ Գուցե դրանք սկզբում մոլորակներ են եղել, որոնք հայտնվել են էլ ավելի մեծ գազային հսկայի ուղեծրում։ Այդ համակարգերը գտնվում են մայր աստղերից հեռու, որոնք կարող էին պոկել նրանց միմյանցից։

Տարանցման մեթոդով արված հայտնագործության հաստատման համար, երբ աստղի պայծառությունը նվազում է նրա ֆոնին օբյեկտի անցնելու պատճառով, պահանջվում են հետազոտություններ այլ տիեզերական հեռադիտակներից, ինչպիսին է «Հաբլը»։ Մասնագետներից ոմանք կարծում են, որ գիտնականները հանդիպել են տվյալների ֆլուկտուացիայի աստղի կամ գործիքների վրիպումների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ