News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ին պատկանող Meta ընկերությունը անսովոր խելացի ժամացույցի դիզայն է ատենտավորել, որը հանովի էկրան եւ երեք ներկառուցված տեսախցիկ ունի: Մշակման վրա ուշադրություն են հրավիրել հոլանդական LetsGoDigital կայքի հեղինակները, գրում է VestiRu-ն։

Փաստաթուղթը նկարագրում է սարքի երկու մոդիֆիկացում՝ մեկը քառակուսի էկրանով, իսկ մյուսը՝ ավելի ավանդական կլոր շրջանակով։ Յուրաքանչյուրը կարող է մինչեւ երեք տեսախցիկ: Օղակը պտտելով թվացույցի շուրջը՝ օգտատերը կարող է ընտրել ցանկալի ոսպնյակը, որը հարմար է որոշակի սցենարի համար (օրինակ՝ նկարահանման կամ վիրտուալ իրականության ռեժիմի համար):

Meta-ի մշակման մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ երկու մոդելների էկրանը հանովի է. վահանակը պահվում է մագնիսների վրա, եւ այն կարել է անջատել կաշեփոկի հիմքից: Կլոր տարբերակը հինգ ֆիքսված դիրք ունի, իսկ քառակուսին՝ չորս:

Արտոնագրում նշվում է նաեւ վիրտուալ եւ ընդլայնված իրականության հետ խելացի ժամացույցների ինտեգրման հնարավորությունը, ինչը միանգամայն հասկանալի է Meta-ի ստեղծած մետատիեզերքի ֆոնին։ Այս սարքին պետք է օգնեն բազմաթիվ սենսորներ՝ մարմնի ջերմաստիճանը չափելու, սրտի զարկերի հաճախականությունը վերահսկելու, շարժումներին հետեւելու եւ ակտիվությունը ճանաչելու համար:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Meta-ն նախատեսում էր իր առաջին խելացի ժամացույցը թողարկել 2022 թվականի ամռանը, սակայն ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: Հաղորդվել է, որ ընկերությունն աշխատում է միանգամից երեք մոդելի վրա, որոնք կթողարկվեն տարբեր ժամկետներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ