News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական բանակցություններն ընթացել են առանց որեւէ կոնսպիրոլոգիայի եւ ոչ մի կերպ չեն թաքցվել հանրությունից։ Այս մասին հունվարի 17-ին Ազգային ժողովի նիստում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին։

Ռուբինյանը, մասնավորապես, հիշեցրեց  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ դեռեւս անցած տարի արած հայտարարությունների մասին։ «Այն ժամանակ նշվել էր, որ հայ դիվանագետները այս հարցով իր հետ քննարկումներ են անցկացրել։ Հետո այդ տեղեկությունները հաստատեց նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին։ Դրանից հետո հատուկ ներկայացուցիչ նշանակեց նաեւ Երեւանը։ Հանդիպման վայրը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ընդունելությունների տուն։ Այն ընտրվել էր ռուսական կողմի աջակցությամբ։ Բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչ կապ ունի այս հարցը խորհրդարանի օրակարգի հետ։ Դուք կարող եք այն տալ կամ կառավարության ժամին, կամ պարզապես մոտենալ ինձ նիստի ընդմիջմանեը, եւ ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Ավելին, անգամ սուրճ կհյուրասիրեմ։ Կամ էլ ժամանակ կգտնեմ եւ հրապարակային կպատասխանեմ բոլոր հարցերին»,- հավաստիացրեց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ