News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը


Արդեն երկրորդ անգամ ԱԺ դահլիճում ազդեցության գործակալ լինելու մասին թեզեր են առաջ տարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեցին Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ:

Արշակյանն ասաց. «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին զգուշացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որեւէ այլ ժամանակաշրջանում որեւէ երկրում գտնվելը բերեկլ կապել ազդեցության գործակալ լինելու հետ, դա նույնն  է, որ որեւէ մեկին ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայել եւ ազգանունների մեջ կարող է կասկածելի ազգանուններ հայտնաբերեք: Բայց նաեւ  խորհուրդ չեմ տա, որովհետեւ դա սխալ գործելաոճ է»:

ԱԺ նիստը վարող Ա փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց եւ ասաց. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյանին: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն ես կոչ եմ անում հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:

Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»:

Նա տեղից թափով վեր կացավ, իջավ ներքեւ, իրավիճակը լարվեց: Քիչ անց նա վերադարձավ իր տեղը եւ կոչ արեց բոլորին. «Նստեք տեղներդ: Պարոն Արշակյան, շարունակեք»:

Քանի որ կրքերը չէին հանդարտվում, Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ նիստը կվերսկսեն մեծ ընդմիջումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ