News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ   երկարաձգվել էր 3-րդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը,  որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում 2020 թվականի ընթացքում կիրառվել են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր դրույքաչափեր: Որոշումը թեպետ ուժի մեջ էր մտել հունիսի 12-ից, սակայն ուներ հետադարձ ուժ:

Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում էր նաև 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հունիսի 12-ից կազմակերպել է այդ ապրանքների ներմուծման ժամանակ բարձր դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի տարբերության վերահաշվարկման և տնտեսվարողների վերադարձման գործընթաց:

Կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թվականի ընթացքում ներկայացված 3808 հայտարարագրերում մաքսատուրքի գումարները հաշվարկվել և գանձվել են բարձր դրույքաչափերով: Տնտեսվարողների մի մասն օգտվելով ընձեռված հնարավորությունից, դիմել է ՊԵԿ և փոփոխություններ կատարել նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում՝ ավելի բարձր մաքսատուրքի դրույքաչափերը փոխարինելով որոշմամբ սահմանված ավելի ցածր դրույքաչափերով: Սակայն դեռևս 1678 կազմակերպություն տարբեր պատճառներով նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում չեն կատարել անհրաժեշտ փոփոխությունները:

Կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, փոփոխություններ կատարեն նախկինում ներկայացված մաքսային հայտարարագրերում, որպեսզի կարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները:

Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ