News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում ընդդիմությանն ու լրատվամիջոցներին մեղադրեց ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ արշավ սկսելու մեջ։

Նրա խոսքով՝ երեկվանից ԱԺ ամբիոնից, ապա ԶԼՄ-ներում հնչում է Ռուբինյանին վարկաբեկող ապատեղեկատվություն։ «Իրականում այս արշավը սկսվել է ոչ այդքան Ռուբինյանի, որքան Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցչի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ո՞ւմ է ձեռնտու նման արշավը։ Սա կարող է ձեռնտու լինել միայն թուրքական ազդեցության իրական գործակալներին կամ այլ երկրների ազդեցության գործակալներին: Օրինակ, պատերազմի ժամանակ տանկերը դեպի Երեւան շրջելը ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել։ Բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ էր ձեռնտու պատերազմից հետո կառավարական շենքերը ավերելը։ Բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ էր ձեռնտու զինվորականներին քաղաքական ղեկավարության դեմ հանելը: Բնականաբար, ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներին։ Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանում ժողովրդավարության գոյությունը կասկածի տակ դնելը։ Եվ, վերջապես, ո՞ւմ է ձեռնտու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ արշավ սկսելը։ Էլ ո՞ւմ, եթե ոչ Հայաստանի դեմ գործող արտաքին ազդեցության գործակալներին։ Ուստի հարց է առաջանում՝ միգուցե դուք արտաքին ազդեցության գործակալնե՞ր եք»,-Հովհաննիսյանը դիմեց ընդդիմությանը։  

Նա պահանջեց իր ընդդիմախոսներից ողջամիտ պատասխանել իր հարցերին, քանի որ ինքը լիովին «հիմնավորել» էր իր կասկածները։ Պատգամավորը համոզված է, որ նման կասկածներ ունեն ոչ միայն ինքն ու իր համախոհները, այլեւ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ