News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը

Թուրքիան սկզբունքորեն չի փոխել իր քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ, բայց եթե ավելի ագրեսիվ դառնա, ԵՄ-ն միշտ կարող է նրան հարված հասցնել պատժամիջոցներով։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հայտնում է Kathimerini-ն։

«Կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ աջակցության համար, հատկապես, երբ մեզ մեղադրում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մեջ»,- ասել է Միցոտակիսը: «Այդ պատճառով մենք որդեգրել ենք այս երկաստիճան մոտեցումը՝ մեկնելով բարեկամության ձեռքը եւ միեւնույն ժամանակ պատրաստելով կանխարգելիչ միջոցների մի շարք, որոնք կարող են օգտագործվել, եթե Թուրքիան վերադառնա Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի»,- հավելել է նա։ 

Միցոտակիսը նաեւ ընդգծել է Արեւելյան Միջերկրական ծովի ռազմավարական նշանակությունը Եվրոպայի էներգետիկ կարիքների եւ քաղաքականության համար։

«Արեւելյան Միջերկրական ծովը գնալով ավելի կարեւոր է դառնում էներգիայի այլընտրանքային աղբյուրների հետազոտման տեսանկյունից, ինչպիսին է բնական գազը, որը կարող է արտահանվել Եգիպտոսից…Մենք նաեւ ակտիվ առաջ ենք քաշում Աֆրիկայի հետ էլեկտրական միացությունները, մեր դեպքում՝ Եգիպտոսի հետ»,- ասել է Միցոտակիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել