News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը զավեշտալի է համարում գլխավոր դատախազության կեցվածքը «անորակ հրթիռների» գործով։

Փաստաբանը նկատեց, որ ավելի վաղ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը չէր բացառել 4232 հրթիռների մի մասի որակյալ լինելը. «Նման հայտարարությունը զավեշտալի է, քանի որ մեղադրանքը կառուցվում է այդ հրթիռների անորակ լինելու վրա, և բացի այդ, պաշտպանական կողմը նախաքնության ընթացքում պահանջում էր փորձաքննություն հենց որակյալ լինելու փաստը ապացուցելու համար», - ընդգծեց նա։

Հովհաննիսյանը նաև հավելեց, որ գործում առկա են հստակ փաստական տվյալներ, դրանք կիրառողների ցուցմունքներ, որ այդ հրթիռները կիրառվել են ինչպես զորավարժությունների, այնպես էլ 44-ամյա պատերազմի ժամանակ ու պիտանի են եղել։

«Տպավորություն կա, թե ուզում են գործը ցանկացած գնով հասցնել դատարան, հասնել դռնփակ նիստի, հանրության աչքից հեռու հասնել անձի անազատության»,- նշեց նա։

Իր հերթին՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ քննական մարմինը հրաժարվեց անցկացնել հրթիռների փորձաքննությունը, քանզի մեղադրանքը կարող է փլվել։ Այս համատեքստում նա նշեց, որ Գալստյանը ցուցմունք է տվել ու մասնակցել առերեսումների։

Հարցին, թե ինչու մերժվեց իրենց միջնորդությունը փորձարկել այդ «անպիտան հրթիռները», պաշտպանը պատասխանեց. «Կարող ենք հասկանալ՝ ինչու մերժվեց: Մի բանում վստահ ենք, որ այս գործի անկյունաքարային հարցը պետք է պարզվեր սահմանված կարգով նշանակված մասնագետների փորձաքննության արդյունքում, ինչը չի կատարվել:  Եթե խոսում ենք որակի մասին, պետք է լինեն մասնագետների կարծիք, որ այդ հրթիռները անորակ են, անպիտակ են: Մինչդեռ գործի թե սկզբում, թե վերջին բազմաթիվ փաստեր կան, որ այդ հրթիռները պիտանելիության հետ կապված խնդիրներ չեն ունեցել: ՊՆ-ից մեր հարցումներին պատասխան ենք ստացել, որտեղ ՊՆ-ն եւս հաստատեց, որ որակի հետ կապված որեւէ խնդիր չկա»,-ասաց նա:

«Գալստյանը տարբեր դատավարական գործողությունների է մասնակցել ` ցուցմունք է տվել, առերեսումների մասնակցել և մեղադրյալների, և վկաների հետ։ Նրանց ցուցմունքներում էական հակասություններ չկային», - նշեց նա։

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում քննում է «անորակ հրթիռների» գործը, որով որպես մեղադրյալ անցնում են Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գնման քրեական գործի շրջանակում։

Նախաքննությունը Տոնոյանին և գործարար Դավիթ Գալստյանին մեղադրում է 4,6 մլն դոլար յուրացնելու մեջ։ Նրանք իրենց մեղքը չեն ընդունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ